
Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ․ Լլոյդ Օսթին

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Պենտագոնը Իսրայելի պաշտպանության համար կտրամադրի անհրաժեշտ ամեն ինչ: Այս մասին հայտնում է The Times of Israel-ը։
«Մեր հավատարմությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին մնում է անսասան, և ես իմ ցավակցությունն եմ հայտնում այն ընտանիքներին, որոնց հարազատները զոհվել են քաղաքացիական անձանց վրա այս նողկալի հարձակման հետևանքով», – ասել է Օսթինը։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հոկտեմբերի 7-ին կատարել է Իսրայելի վրա վերջին տարիների ամենամեծ հարձակումը։ Նրանք Գազայի հատվածից հրթիռներ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ ՀԱՄԱՍ-ի զինյալները Իսրայելի տարածք են ներխուժել պարապլաններով և պիկապներով։ Իսրայելում ռազմական դրություն է մտցվել և մոբիլիզացիա հայտարարվել։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին պատերազմ է սկսել Իսրայելի դեմ և ամենախիստ պատասխանին կարժանանա։