ԼՂ-ից բռնի տեղահանվածներից շուրջ 58 հազար անձ օգտվել է Հայաստանի կառավարության տրամադրած կեցավայրերից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 76 692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում։ Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը` հավելելով, որ տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երևանում։

Նրա խոսքով՝ որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա վեց ամսում արդեն վարձակալած բնակարաններում սկսեն ապրել։

«Ժամանածներից շուրջ 58 հազարի տեղավորման եւ կեցության հարցում պետությունն աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղեր, մյուս կարիքները հոգացել են մարզային իշխանությունները»,- ասաց Բաղդասարյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031