
Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը

Հայաստանում հաշվառվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց 99,3 տոկոսը: Հումանիտար կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ նշելով, որ ժամանածների թվի մեջ փոփոխություն չկա, այն շարունակում է մնալ 100 հազար 632:
«Ներկա փուլում իրականացվում է տվյալների հաշվառման և նույնականացման գործընթացը։ Քաղաքացիության և միգրացիայի ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ այս պահի դրությամբ 99,3 տոկոսի տվյալները մշակված են, նրանց հաշվառել են և արդեն իսկ նույնականացրել»,- ասաց Բաղդասարյանը։