
Արթուր Ս.-ն հայտնաբերվել է Ռանչպար գյուղում

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 30-ին Ռանչպար գյուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 1973 թ. ծնված Արթուր Ս.-ին: Նա հուլիսի 14-ից ոստիկանության Մասիսի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն: