
Ուկրաինայում ռազմական գործողություններն ինտենսիվացել են՝ առանց առաջնագծի լուրջ փոփոխությունների

Ուկրաինայի արևելյան և հարավային ռազմաճակատներում շաբաթ և կիրակի օրերին մարտական գործողությունների ինտենսիվությունը զգալիորեն աճել է, հետևում է Ուկրաինայի գլխավոր շտաբի՝ առավոտյան տեղեկագրում հաղորդած տվյալներից։ Բախումների թիվն ավելացել է գրեթե երկու անգամ։ Տեղի է ունեցել 38 ռազմական բախում, սակայն դրանք չեն հանգեցրել առաջնագծի էական փոփոխության։
Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, այս գիշեր Ռուսաստանն անօդաչու թռչող սարքեր է արձակել Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի ուղղությամբ։ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են 3 ԱԹՍ։
Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը հարված են հասցրել ՌԴ Բելգորոդի մարզի Կոզինկա գյուղին։ Արկն ընկել է բնակելի տան վրա։ Ըստ Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան։