Ալիևի համար սա վրեժխնդրության պրոյեկտ է, նա ուզում է նոր Նյուրնբերգ. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հաղորդման հիմնական թեմաները՝ թեզերով․

  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանտա Փաուերը, ԵԽ ներկայացուցիչը չօգտագործեցին արցախահայության «էթնիկ զտում» ձևակերպումը, ասացին, որ տեղի է ունենում Արցախից հայերի դուրս գալը, ՄԱԿ-ի  ներկայացուցիչն ասում է, որ էթնիկ զտում տեղի չի ունեցել: Իսկ  չեն ասում, որովհետև եթե այդ տերմինն օգտագործեն, ապա պետք է սանկցիաներ՝ պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ, բայց դա նրանց համար ձեռնտու չէ։
  • Տիկին Փաուերին լրագրողները հարց տվեցին՝ ի՞նչ կանի ԱՄՆ-ը, եթե Հայաստանի վրա հարձակվեն, այդ հարցից խուսափելով՝ նա պարզապես պատասխան չտվեց, որովհետև հարձակվողը կարող է լինել իրենց դաշնակիցը։
  • Ողբերգությունն այն է, որ մենք չենք հասկանում այս ամենի հետևանքը: Այս իրադարձությունները փոխելու են ամեն ինչ մեր կյանքում, մեր սերունդների կյանքում, մեր սերունդները շարունակելու են ապրել պարտվողի հոգեբանությամբ։

  • Մեր արտաքին քաղաքականությունը դարձել  է անկանխատեսելի բոլորի համար,  դրա համար աշխարհում ոչ ոք մեզ չի հասկանում:
  • Արևմուտքի դիտորդները վաղուց պետք է լինեին Արցախում։ Հիմա դա օգուտ չի տա, գրեթե բոլորն Արցախից դուրս են գալիս։
  • Արցախի հարցը վերջնականապես փակված չէ, գուցե միջազգային հանրությունը կարողանա ճնշում գործադրել, և այս մարդիկ ապագայում վերադառնան, ինչպես Կոսովոյում եղավ: Բայց դրա համար պետք է ջանքեր գործադրել, որ աշխարհն ընդունի, որ մեզ կոտորել են։
  • Կան վկայություններ, թե ինչպես են երեխաներին սպանել, մենք չենք կարողանում այնպես  անել, որ աշխարհն ընդունի, որ եղել է էթնիկ զտում։ Նույն բանը տեղի է ունեցել Կոսովոյում, և աշխարհն ընդունեց, որ տեղի է ունեցել ցեղասպանություն։
  • Նախկինում, իհարկե, կային սխալներ, կոռուպցիա, բայց կար Արցախ, և մենք ունեինք դիվանագիտություն, իսկ երբ 2018-ին փոխվեց իշխանությունը, տապալվեց բանակցությունների պրոցեսը: 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի իշխանությունները երեք անգամ կարող էին կանգնեցնել պատերազմը, սակայն դա չարեցին։
  • 2018-ին թավշյա հեղափոխություն անողները, փողոցից իշխանության եկածներն այսօր մտնում են համալսարաններ և տղաների ձեռքերը ոլորելով՝ բերման են ենթարկում: Ասում են՝ կկրակենք  ժողովրդի  վրա, եթե պետք լինի։
  • Ռուսաստանի դեմ գործողությունները՝ վիրավորանք, տարաբնույթ մեղադրանքներ, եթե շարունակվեն, Ռուսաստանը կսկսի պատիժներ կիրառել մեր նկատմամբ՝ գազի գները կբարձրանան, «Ռոսկոմնադզորը» սանկցիաներ կկիրառի՝ կոնյակը չեն ընդունի, կբարձրացվեն վիզաների, տրանսֆերների հարցերը։ Ռուսաստանը շատ լծակներ ունի, ինչո՞ւ ենք թշնամացնում Ռուսաստանին և վատացնում մեր հարաբերություններն այդ երկրի հետ։ Իհարկե, Ռուսաստանն ունի իր մեղքի բաժինը, Արցախում խաղաղապահները չապահովեցին հայության անվտանգությունը, բայց պետք է բանակցություններ վարել, ոչ թե թշնամանք հրահրել այդ երկրի նկատմամբ:
  • ՀՀ նախկին ղեկավարության օրոք մենք ունեինք բալանսավորված հարաբերություններ և Ռուսաստանի, և Արևմուտքի հետ։ Այնպես, ինչպես, օրինակ, Թուրքիան է անում՝ առանց հայտարարությունների իր գործն է անում, այնպես, որ ոչ Ռուսաստանին թշնամացնի, և ոչ էլ Արևմուտքին լարի իր դեմ։ Այսօր մենք չունենք դիվանագիտություն, իսկ դիվանագիտությունը ոչ միայն գիտություն է, այլ նաև արվեստ։
  • Մենք վերադարձանք 1915 թվականի մեր բանաձևերին ու սիրելի գործին, հիմա տասնյակ տարիներ են պահանջվելու, որ ապացուցենք, որ Արցախը, Ստեփանակերտը հայկական են:
  • Ադրբեջանա-թուրքական տանդեմը հետո Հայաստան է մտնելու՝ մեր եկեղեցիները պետք է հայտարարեն, որ աղվանական են։ Սա Հայաստանի ոչնչացում է. Թուրքիան ավանդաբար ձգտել է ոչնչացնել Հայաստանը։
  • Ալիևի համար սա վրեժխնդրության պրոյեկտ է, նա ուզում է նոր Նյուրնբերգ, ցուցադրական դատավարություն:
  • Այսօր շատերն են ասում՝ ոտքս կոտրվեր՝ չմասնակցեի 2018-ի հեղափոխություն կոչվածին:

Փաշինյանի խորհուրդը 2008թ. ռուս-վրացական պատերազմում պարտություն կրած Սահակաշվիլիին՝ «Վրաստանը փրկելու համար հեռացիր պաշտոնից»:

Հիշեցնենք, որ լրագրող Գառնիկ Զաքարյանը Facebook-ի իր էջում մեջբերել էր 2009 թվականի մարտի Նիկոլ Փաշինյանի հոդվածը, որտեղ վերջինս անդրադառնալով 2008 թվականի օգոստոսի ռուս-վրացական պատերազմին՝ հայտարարել էր, որ Սահակաշվիլին այդ պարտությունից հետո պետք է հեռանա Վրաստանի նախագահի պաշտոնից՝ փրկելու համար Վրաստանը:

Նիկոլ Փաշինյանի հոդվածում, մասնավորապես, ասվում էր.

«Վրաստանը նախորդ տարվա ամռանն ահավոր, ուղղակի ահավոր հարված ստացավ, և սա այն դեպքն է, երբ իշխանությունը պետք է ունենա բավարար պետականասիրություն` իր վրա վերցնելու հարվածը, պարտության պատասխանատվությունը, սա այն դեպքն է, երբ իշխանությունն իրեն պետք է պարտված ճանաչի` հայրենիքը պարտվածի պիտակից փրկելու համար, մանավանդ որ` հենց Վրաստանի գործող իշխանությունն է այդ պարտության թիվ մեկ պատասխանատուն։

Եթե Սահակաշվիլին մնա իշխանության ղեկին, նախորդ տարվա պատերազմի պարտությունը ու դրա բարոյահոգեբանական հետևանքները ծանրանալու են Վրաստանի վրա, իսկ եթե Սահակաշվիլին հեռանա, այդ պարտությունը կծանրանա նրա անձի, նրա թիմի վրա, բայց երկիրը կազատվի այդ մղձավանջային զգացողություններից. համենայնդեպս, նոր կյանք սկսելու, նոր եռանդ ձևավորելու հնարավորություն կստանա։ Ինչ խոսք, Վրաստանը անվերադարձ է կորցրել Աբխազիան և Հարավային Օսիան, բայց և չի երաշխավորված ավելին կորցնելու վտանգից։

Եթե անգամ Սահակաշվիլին կարողանա նման երաշխիքներ ստեղծել, վրացիներն, ամեն անգամ նրա դեմքը տեսնելիս, հիշելու են 2008-ի մղձավանջը, ազգային ստորացումը, որը վերաբերում է ինչպես պետությանն` ընդհանուր առմամբ, այնպես էլ երկրի ամեն քաղաքացու։ Եվ այս մղձավանջի ամենօրյա հուշը, զգացողությունը մարդկանց զրկելու է առաջ նայելու հնարավորությունից։

Հիմա Վրաստանի իշխանությունները իրենց գործողություններով, ձերբակալություններով իբր ուզում են ցույց տալ, որ կանխում են Ռուսաստանի կողմից «պատվիրված» իշխանափոխությունը։

Չխորանալով մանրամասների մեջ` ընդգծեմ միայն, որ տվյալ իրավիճակում Ռուսաստանի հետ հանդուրժողական հարաբերությունների հաստատումը բխում է հենց Վրաստանի շահերից, իսկ որ Սահակաշվիլին չի կարող նման հարաբերություններ հաստատել` ակնհայտ է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս