«Չնայած իր էպատաժային կերպարին՝ Փաշինյանը Մոսկվային դեռ պետք է». Սուրեն Սուրենյանց
Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Չնայած իր էպատաժային կերպարին՝ Փաշինյանը Մոսկվային դեռ պետք է. դրա համար են ռուսական պրոպագանդայի ոչ պոպուլյար դեմքերը «քլնգում» Փաշինյանին:
Փաշինյանի էպատաժը, արկածախնդրությունը «նվեր» են Մոսկվայի համար՝ իր տարածաշրջանային քաղաքականությունը լեգիտիմացնելու, Հայաստանի հանդեպ դաշնակցային պարտավորությունների բարոյական բեռից ազատվելու համար:
Ասվածը բնավ չի նշանակում, թե Փաշինյանը Մոսկվայի «մարդն է», ուղղակի լուզեր մի կերպար է, որի ակնհայտ սխալները շատ հաճախ «օգնում» են Մոսկվային: Դրա համար եմ պնդում, որ Փաշինյանի քաղաքականությունը միայն մեծացնելու է Հայաստանի կախվածությունը Մոսկվայից»: