Պետական շենքերի պաշտպանությունը կարող է իրականացվել նաև կրակելով. Անդրանիկ Քոչարյան. Factor.am

Իշխանությունը պետք է իրեն ու պետությանը պաշտպանի։ Դրա համար հատուկ կառույցներ կան, Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով, պետական ինստիտուտների պահպանությունը գտնվում է պետական ծառայության ներքո։

«Եթե մտնեն պետական շենքեր, այդ պահպանության իրավասության մեջ է մտնում նաև շենքերի պաշտպանությունը», – ասաց Քոչարյանը։

Հարցին՝ նաև կրակելո՞վ, նա պատասխանեց. «Իհարկե»։

«Քոչարյան Անդրանիկն ասում է՝ մի մտեք պետական շենքեր, ձեր քաղաքական պայքարն իրացրեք ձեզ տրված հնարավորությունների սահմանում», – նշեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930