Այս պահին բերման ենթարկվածների թվի վերաբեյալ ոստիկանությունը դեռևս թարմ տվյալներ չունի. բոլորն էլ երեք ժամ հետո ազատ են արձակվում. ոստիկանություն

Այսօր վաղ առավոտից Երևանում վերսկսվել են բողոքի և անհնազանդության ակցիաները, որոնք, արդեն երեք օր է՝ տեղի են ունենում Երևանում։

Այսօր բողոքի ակցիայի ընթացքում ժամը 13։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 84 մարդ։ 168.amին այս մասին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հարցին՝ իսկ այս պահի դրությամբ չկա՞ տվյալ, թե քանի՞ հոգի է բերման ենթարկվել, Զարզանդ Գաբրիելյանը պատասխնեց, որ դեռևս թարմ տվյալներ չունեն։

Հաջորդ հարցին՝ ժամը 13։00-ի դրությամբ քանի՞ մարդ է ազատ արձակվել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ բոլորն էլ երեք ժամ հետո ազատ են արձակվում։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 13։00-ին Ադրբեջանը Արցախի Հանրապետության դեմ սկսել է լայնածաված ռազմական գործողություններ, որոնք դադարեցվել են սեպտեմբերի 20-ին։ Ռազմական գործողությունների արդյունքում հազարավոր խաղաղ բնակիչներ զրկվել են իրենց տներից, նրանց շրջանում կան բազմաթիվ զոհեր, այդ թվում՝ երեխաներ, վիրավորներ, անհետ կորածներ։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930