Բաժիններ՝

Բժիշկը խոսել է ինտելեկտի և հիշողության վրա ալկոհոլի ազդեցության մասին

Վիդնովսկայա հիվանդանոցի ընդհանուր բժիշկ Թիմուր Ասանովը զգուշացրել է ալկոհոլի պատճառով ինտելեկտի կորստի և հիշողության խանգարման մասին։ Նրա խոսքերը մեջբերում է Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունը։

«Ալկոհոլի կանոնավոր օգտագործման պատճառով մարդը շեղվում է, կարող է փսիխոզ, հիստերիկ նոպաներ, տրամադրության հանկարծակի փոփոխություններ և քնի խանգարումներ ունենալ»,- ըստ shantnews-ի՝ասել է Ասանովը:

Այս գործոնները, նրա խոսքով, կարող են հանգեցնել շիզոֆրենիայի և տարբեր հոգեախտաբանությունների զարգացմանը, ինչի պատճառով մարդը կորցնում է ինքնատիրապետումը և կարող է լիովին ոչ պատշաճ վարք դրսևորել։

Բացի դրանից, ալկոհոլ օգտագործելը կարող է կարճաժամկետ հիշողության կորստի պատճառ դառնալ: Նախօրեին տեղի ունեցած խնջույքն առավոտյան հիշել չկարողանալու դեպքերը հավանաբար շատերին ծանոթ են, նկատել է բժիշկը։

Կարդացեք նաև

«Ալկոհոլից խաթարված ֆունկցիաների վերականգնումը շատ դանդաղ է տեղի ունենում, իսկ ամենածանր դեպքերում այդ գործընթացը կարող է անշրջելի լինել»,- զգուշացրել է Ասանովը։

Տեսանյութեր

Լրահոս