Մարզպետի աշխատակազմը վերանորոգման աշխատանքները մեկ անձ և հրատապ մեկ անձ ընթացակարգով վստահում է 2021թ. գրանցված ՍՊԸ-ին

Պետգնումների էլեկտրոնային համակարգից տեղեկանում ենք՝ օրերս Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանի աշխատակազմը մեկ անձ ընթացակարգով պայմանագիր է կնքել «Ստանդարտ շին» ընկերության հետ, որը պետք է իրականացնի Տավուշի մարզպետարանի դահլիճի հատակի վերանորոգման աշխատանքները: Պայմանագիրը կնքվել է սեպտեմբերի 7-ին, գինը 1 միլիոն 200 հազար դրամ է:  

Նույն ընթացակարգով 2022 և 2023 թվականների մայիս ամսին մարզպետի աշխատակազմը  դարձյալ 2 պայմանագրեր է կնքել դարձյալ նույն ընկերության հետ՝ շենքի ընթացիկ նորոգման աշխատանքների համար, իսկ 2022 թվականի հոկտեմբերին՝ հրատապ մեկ անձ ընթացակարգով մի շարք համայնքներում ընթացիկ վերանորոգում իրականացնելու նպատակով 24 միլիոն 965 հազար դրամ արժողությամբ՝ մեկ այլ պայմանագիր:

Պարզվում է, «Ստանդարտ շին» ՍՊԸ-ն գրանցվել է ընդամենը 2021 թվականի հուլիսի 26-ին, և գրանցումից մեկ տարի անց արդեն հասցրել է սիրվել Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից:

Կարդացեք նաև

ՍՊԸ-ն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ e-register.am կայքի տվյալների, պատկանում է Աննա Քարտաշյանին:

Հիշեցնենք՝ Հայկ Ղալումյանն ու Նիկոլ Փաշինյանը քավոր-սանիկական կապերով են ամրացված, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ մեկ անգամ չէ, որ քննադատել է մեկ անձից գնման պրակտիկան, ապա իշխանության գալուց հետո վստահեցրել՝ «Մեկ անձից գնման պրակտիկան պետք է նվազագույնի հասցնել»:

Տեսանյութեր

Լրահոս