Սիրելի՛ քաղաքացիներ, 2018թ. թավշյա դավաճանության և կապիտուլյացիայի մասին էր. Աննա Մկրտչյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի խոսքով՝  երբ ներկայիս ԱԺ-ն նոր էր ձևավորվել, ընդդիմությունը պահանջում էր, որպեսզի ԱԺ-ն ունենա Արցախի հարցերով զբաղվող մշտական հանձնաժողով։

«Այդ հանձնաժողովը պատերազմից հետո պիտի ապահովեր կապը, պիտի տար պատշաճ կարգավիճակ երկու հայկական պետությունների միջև՝ գոնե խորհրդարանական մակարդակով։ Կձևավորեր միջազգային մակարդակով ընդունելի և միասնական խոսույթ։ Բայց սուտ տիրաժավորողները մեզ այս դահլիճում ասում էին՝ ինչ կատարվում է, Հայաստանի ու Արցախի մասին է։ Իհարկե, մենք այդ ժամանակ էլ շատ լավ գիտեինք, որ Արցախը ծախված էր, իսկ Հայաստանը՝ դավաճանված, և իրականում էլ ապացույցները երկար սպասել չտվեցին»,- ԱԺ-ում պատգամավորների հայտարարության ժամին ասաց Աննա Մկրտչյանը։

Նա հիշեցրեց՝ պատերազմից հետո, Նիկոլ Փաշինյանից սկսած՝ որևէ մեկն Արցախ չգնաց, հրաժարվել են Արցախ բառից։

«Սրանցից գեթ մեկին կգտնե՞ք, որ ուղղակի կասի Արցախի Հանրապետություն բառերը, որովհետև հրաժարվել են Արցախից, այն ճանաչել Ադրբեջանինը։

Կարդացեք նաև

Սիրելի քաղաքացիներ, դուք հիմա շատ լավ հասկանում եք, հասկացաք, թե ինչի մասին էր 2018 թվականը, այն թավշյա կապիտուլյացիայի և թավշյա դավաճանության մասին էր ընդամենը»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930