Կոկոսով բրաունի
                                    Բաղադրիչներ` 
Խմորի համար`
- կարագ- 255 գ
 
- դառը շոկոլադ- 150 գ, հալեցված
 
- լուծվող սուրճ- 15 գ
 
- կակաո- 30 գ
 

- շաքարավազ- 300 գ
 
- աղ- 3 գ
 
- վանիլին
 
- ձու- 5 հատ
 

- ալյուր- 150 գ
 
Կոկոսով շերտի համար`
1. կոկոսի քերուկ- 450-500 գ
2. խտացրած կաթ- 1 տուփ
Շոկոլադե ջնարակի համար`
1. դառը շոկոլադ- 150 գ
2. տաք սերուցք- 150 գ
Պատրաստման եղանակը
Բոլոր բաղադրիչները միասին հարել, լցնել յուղաթղթով ծածկած 24×24 սմ ձևամանի մեջ, թխել 190°-ում, 20-25 րոպե։ Թողնել լրիվ սառչի։
Կոկոսի քերուկն ու խտացրած կաթը խառնել, լցնել բիսկվիտի վրա, գդալով հարթեցնել և սեղմել։
Շոկոլադե ջնարակ պատրաստելու համար անհրաժեշտ է սերուցքը լցնել շոկոլադի վրա, խառնել, մինչև շոկոլադը հալվի։
Վերջում լցնել կոկոսով շերտի վրա, տարածել։
Տորթը մատուցելուց առաջ պետք է 30 րոպե դնել սառնարանում։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    