Պետք է վերականգնենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կարող ուժերի միասնությունը. Մուրադ Փափազյան

Պետք է վերականգնենք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կարող ուժերի միասնությունը. Մուրադ Փափազյան

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը տեսաուղերձով դիմել է հայությանը, որն այսօր հնչեց նաև Արցախի անկախության 32-ամյակին նվիրված համաժողովրդական հանրահավաքի ժամանակ։

«Ինչպես գիտեք, Հայաստան իմ մուտքն արգելված է։ 13 տարի առաջ, երբ Փարիզից գալիս էի Երևան, արգելեցին մուտքս Երևան և ինձ հայտարարեցին անցանկալի անձ։ Սա Նիկոլ Փաշինյանի որոշումն է, մինչև այժմ իշխանությունը չի ներկայացրել այս որոշման պատճառները, չեն ներկայացրել, որովհետև իրավական պատճառ չկա։ Պատճառը միայն քաղաքական է, սփյուռքում մենք պայքարն իրականացնում ենք ի նպաստ Արցախի, Հայաստանի ու Հայ դատի։ Քննադատել ենք այն գաղափարը, որ Արցախը պետք է դառնա Ադրբեջանի մաս, և դատապարտեցինք այն գաղափարը, որ Հայաստանը սահմանը բացի Թուրքիայի հետ։ Ինձ հետ միասին նաև արգելված է այլ ընկերների մուտքը հայրենիք, բոլորը Հայաստանի, Արցախի ու Հայ դատի պաշտպաններ են։

Աշխատանք են տանում նաև հայկական սփյուռքը պառակտելու համար։ Պետք է վերականգնենք Հայաստանի, Արցախի և սփյուռքի ուժերի միասնությունը»,- իր ուղերձում նշել է Մուրադ Փափազյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս