Նիկոլի Արայիկ Հարությունյանի հրաժարականը բավարար չէ. դավաճանները կրում են իրավական պատասխանատվություն
«Մինչև Հայաստանում իշխանազավթումը, այս օրը, Արցախի օրը հայկականության, կամքի, ուժի դրևորման ու այդ ամեն ինչի արդյունքում ապրելու և հույսն իրականության վերածելու մասին էր»,- Ազատության հրապարակում ընթացող համաժողովրդական հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակին, որին էլ նվիրված է ընթացող հանրահավաքը։
Պատգամավորի խոսքով՝ վերջին 3 տարիների ընթացքւոմ հայությանը փորձում են համոզել, թե այդ ամենը հաղթանակ չէր՝ ցավ էր, իրականություն չէր՝ իլյուզիա էր։
«Երևի վերջին երեք տարիների ընթացքում միակ լավ նորությունն այն էր, որ այս տարի Արցախի օրը մենք նշելու ենք արդեն դավաճաններից մեկի հեռացման պայմաններում։ Այսինքն՝ այն պաշտոնյան, որն Արցախում վեր էր ընկել այդ աթոռին և ամեն կերպ փորձում էր չպոկվել այդ աթոռից, որպեսզի կատարեր Նիկոլ Փաշինյանի հրամանները, այսօր այլևս այդ իրականության մասը չէ։ Ես շատ ուրախ ու հուսադրված եմ։ Մեր այն հազարավոր հայրենակիցները, ովքեր այդ գործընթացի մեջ հույս են տեսել Արցախի ինքնորոշման իրավունքի համար, ովքեր հույս են տեսել Հայաստանի ու Արցախի պետականությունների վերականգնման համար, ես էլ եմ իմ հույսը միացնում այդ հազարավոր քաղաքացիների այս պահի ոգևորությանը։ Այդ պայքարը շարունակական է լինելու հայկական բոլոր բնակավայրերում դավաճանների հեռացման և հայկական պետականությունների վերագործարկման հիմք կհանդիսանա։
Իհարկե, Արայիկ Հարությունյանի հրաժարականը բավարար չէ, պետությունը ձախողելու համար իրավական պատասխանատվություն կա, և պիտի դրան էլ ականատես լինենք»,- եզրափակեց Աննա Մկրտչյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում