Բաժիններ՝

Բժիշկը զգուշացրել է երեխայի համար ծանր ուսապարկ կրելու հետևանքների մասին

Եթե ​​ուսապարկի քաշը գերազանցում է թույլատրելին, երեխայի մոտ առաջանում են ողնաշարի թեքություններով և շեղումներ, ուժեղանում է կրծքային կիֆոզը (ողնաշարի վերին մասի թեքություն, որը հանգեցնում է կռանալու և ծռվելու) ըստ shantnews-ի՝ «Իզվեստիային» ասել է մանկաբույժ Տատյանա Կաշկինան։

Նա նշել է, որ Ռոսպոտրեբնադզորի առաջարկությունների համաձայն՝ դպրոցական պայուսակի քաշը դասագրքերի և գրենական պիտույքների հետ միասին չպետք է գերազանցի երեխայի քաշի 10%-ը, իսկ առաջին և երկրորդ դասարանների աշակերտների համար ուսապարկի առաջարկվող քաշը 1,5 կգ է։

Ըստ Կաշկինայի՝ ողնաշարի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու համար անհրաժեշտ է ընտրել ճիշտ ուսապարկ և պահպանել որոշ կանոններ։

«Առաջնորդվեք երեխայի զգացողություններով. կարևոր է, որ ուսապարկը թույլ տա երեխային ազատ տեղաշարժվել՝ ներառյալ կռանալը, ակտիվ շարժումները: Ընտրեք ճիշտ չափի ուսապարկ՝ այն չպետք է գերազանցի երեխայի ուսերի լայնությունը և լինի նրանից բարձր։ Որքան թեթև լինի ուսապարկը, այնքան լավ»,- ասել է մանկաբույժը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս