
Կաղամբով բլիթներ

Բաղադրիչներ՝
• կաղամբ- 500 գ
• ձու- 2 հատ
• ալյուր- 4 ճ/գ
• համեմունքներ՝ ըստ ճաշակի, կարելի է սև պղպեղ և կարմիր պղպեղ
• աղ
• ձիթայուղ
Պատրաստման եղանակը՝
Կաղամբը կտրատել և եփել աղաջրի մեջ 10 րոպե։ Լցնել քամիչի մեջ և թողնել ջուրը քամվի։ Կրկին կտրատել, մանրացնել։
Ավելացնել մյուս բաղադրիչները, խառնել։
Տաքացված թավայի մեջ դնել գդալով ձևավորած բլիթները և տապակել երկու կողմից։ Պատրաստի բլիթները դնել թղթե անձեռոցիկների վրա, որպեսզի ավելորդ յուղային մասը ներծծվի թղթի մեջ։