Բաժիններ՝

ԿԺԴՀ-ն անցկացրել է Հարավային Կորեայի դեմ մարտավարական միջուկային հարվածների նմանակման վարժանքներ

Հյուսիսային Կորեան գիշերը երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծով։ Արձակումը համընկել է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի Ulchi Freedom Shield ամենամյա համատեղ զորավարժությունների հետ, որոնք անցկացվում են օգոստոսի 21-ից 31-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ բալիստիկ հրթիռների արձակման մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Իր հերթին Հյուսիսային Կորեայի ժողովրդական բանակը հայտարարել է, որ իր ստորաբաժանումներն անցկացրել են զորավարժություններ՝ նմանակելով մարտավարական միջուկային զենքով Հարավային Կորեայի հրամանատարական կետերին և աերոդրոմներին հարվածները։

Ըստ Հյուսիսային Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության՝ զորավարժություններին հետևել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։ Գործակալության տեղեկացմամբ՝ վարժանքների շրջանակներում Փհենյանի միջազգային օդանավակայանի տարածքից արձակվել են երկու մարտավարական բալիստիկ հրթիռներ։ Դրանք թռել են հյուսիսարևելյան ուղղությամբ և օդում պայթել պայմանական թիրախներից 400 մ բարձրության վրա՝ բարեհաջող խոցելով դրանք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս