Արցախցիներն ուժայինների հետ փակել են Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհը

Այսօր առավոտյան, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատրաստվում է «հումանիտար» բեռ ուղարկել Արցախ` Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով, արցախահայությունը հայտարարեց` դահիճի ձեռքից որևէ օգնություն չեն ընդունելու։

Մինչ ադրբեջանական բեռները կհասնեին Աղդամ` Ակնա, արցախահայությունն իր խոսքն ապացուցեց նաև գործով, Ստեփանակերտից ու այլ վայրերից մարդիկ ոտքով շարժվեցին դեպի Ասկերան` փակելու բեռների մուտքը Ստեփանակերտ։

168.am-ի հետ զրույցում ակցիայի նախաձեռնողներից մեկն ասաց, որ ուժային կառույցների ներկայացուցիչները նույնպես Ասկերանի այդ հատվածում են` սովորական քաղաքացիների կողքին, բազմաթիվ ասկերանցիներ նույնպես այս պահին դուրս են եկել փողոց` միացել մյուսներին։

«Մեր պահանջն ու դիրքորոշումը հստակ է` մեզ թշնամու ձեռքից որևէ օգնություն պետք չէ, այս ամենի պատճառը հենց Ադրբեջանն է ու պետք է բացվի Բերձորի ճանապարհը»,-նշեց մեր զրուցակիցը։

Տեսանյութեր

Լրահոս