«Ադրբեջանն ամեն բան անում է՝ Արցախում քաոս առաջացնելու համար». Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որքան էլ ծանր պաշարման պարագայում Արցախում իրավիճակն օրեցօր ավելի ու ավելի է բարդանում, այնուամենայնիվ, գերխնդիրը ներարցախյան գործընթացները կառավարելիության հունում պահելն է։

Ադրբեջանն իր լայն գործիքակազմով ամեն բան անում է՝ Արցախում քաոս առաջացնելու համար, որը Բաքվին «լեգիտիմ» հիմքեր կտա ուղիղ ռազմական միջամտության՝ «սեփական տարածքում կարգ ու կանոն հաստատելու», «հակաահաբեկչական գործողության» կամ այլ մտացածին հիմնավորման ներքո։

Դրանից հետո էլ ինչ «Լաչինի միջանցք», ինչ «միջազգային ներգրավվածությամբ» բանակցություն կամ ընդհանարապես բանակցություն և, վերջապես, ինչ անվտանգություն ու իրավունքներ…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031