Բաժիններ՝

«Հիշեցնեմ, չմոռանան, պատերազմ է, որը չի դադարել». Սամվել Մարտիրոսյան

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իկր էջում գրում է․ «Նախորդ գրառմանս տակ մեկնաբանություններից պարզ դարձավ, որ մի երկու խոսք պետք է գրեմ, առանց ինչ-որ բան բացատրելու, քանի որ իմաստ չեմ տեսնում բացատրել։

ա. Ծանր վիճակը, Արցախում ծայրահեղ ծանր վիճակը չպետք է բերեն բացարձակ դեպրեսիայի, ամեն մի ուրախ բանի արգելքի։ Առանց այն էլ դեպրեսված հասարակությունը եթե մղվի մռայլության անդունդը, դրանից հասարակության մարտունակությունը չի աճի հաստատ։

Ուրիշ հարց, որ չափ, սահման պետք ա զգալ։ Ցավոք, անհամության վարպետները շատ են մեր մեջ։

բ. Բայց էս ամենը չպետք է բերի նրան, որ մարդիկ անգիտակից կամ գիտակցաբար մոռանան, որ մենք պատերազմի մեջ ենք, որի ավարտը չի երեւում։ Հատկապես դա չպետք է մոռանան պաշտոնյաները։ Ու շատ պարզ բան պետք է լինի, տնտեսությունը պետք է հնարավորինս ռազմական ռելսերի վրա լինի։ Գոնե ինչ-որ չափով։ Պրիմիտիվ օրինակ։

Համերգին ուղղված 6 միլիոն դոլարը, որը, համոզված եմ, ոչ մի անիրական եւ իրական տուրիստներով հետ չի բերվելու տնտեսություն։ Էդ գումարը կարող էր ուղղվել էս պահին մի 100 Եվրոպարլամենտի պատգամավորի յուղելու։ Կամ մի էդքան հոդված առնելու տարբեր երկրների լրատվականներում։ Իրականում, շատ ավելի մեծ գումարներ պետք ա դրա վրա ուղղվեն։ Իսկ աչքիս առաջ վրա-վրա անճաշակ արձաններ են տեղադրվում։ Որոնք նաեւ մեր երեխաների առանց այդ էլ կռծմռծաժ ճաշակն են փչացնում։

գ. Ասում են, քանդակագործ ա, իրա գործով ա զբաղվում, Արցախի թեման ինչ կապ ունի։ Օկ։ Էս հարցը շատ հեշտ բերում ա նրան, որ հետո մարդ ասում ա, ես Երեւանի քաղաքապետ եմ ուզում դառնալ, ինձ Արցախից հարց մի տվեք։ Մինչ դեռ, Երեւանի քաղաքապետը զավխոզ չի, նաեւ քաղաքական պաշտոն է, հատկապես ներկա իրավիճակում։ Մինչ Փարիզի եւ այլ քաղաքների քաղաքապետերը ներգրավվում են Արցախի հարցի մեջ, մեր մոտ ով կարողանում է, փորձում է թռնել խնդրից։ Մինչ դա բոլոր պաշտոնյաների խնդիրն է։

Քանի որ, հիշեցնեմ, չմոռանան, պատերազմ է, որը չի դադարել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս