Բաժիններ՝

Bild-ը հրապարակել է Պուտինի մասին Շոլցի և Մակրոնի երկխոսության սղագրությունը

Գերմանական Bild-ը հրապարակել է 2022 թվականի գարնանը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առանձնազրույցի սղագրությունը։

Օլաֆ Շոլցի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն իր հետ զրույցում հրաժարվել է Վոլոդիմիր Զելենսկու մասնակցությամբ քառակողմ հանդիպումից և ընդհանրապես չի դժգոհել պատժամիջոցներից։

Bild-ը զրույցի սղագրությունը վերցրել է լրագրող Ստեֆան Լամբիի «Ernstfall – Regieren in Zeiten des Krieges» (Արտակարգ իրավիճակ․ կառավարում պատերազմի ժամանակ) գրքից։ Զրույցի ճշգրիտ թվագրություն չկա։

Կանցլերը զրույցում նշել է Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունները, որոնք տեղի են ունեցել 2022 թվականի մարտի 4-ին։ Էմանուել Մակրոնը կանցլերին հարցնում է, թե ինչպես են ընթացել բանակցություններն «այսօր առավոտյան»։

Զրույցում Շոլցը դժգոհել է, որ Վլադիմիր Պուտինն ընդհանրապես չի խոսել պատժամիջոցների մասին։ «Ինձ ինչ-որ բան ավելի շատ է ընկճում, քան բանակցությունները. նա ընդհանրապես չի դժգոհում պատժամիջոցներից։ Ես չգիտեմ, արդյոք դա այդպես է եղել քեզ հետ զրույցում: Բայց նա ընդհանրապես չի հիշատակել պատժամիջոցների մասին»,- ասաց նա։

Ըստ Օլաֆ Շոլցի՝ նա հարցրել է Վլադիմիր Պուտինին՝ պատրա՞ստ է հանդիպել քառակողմ ձևաչափով (Օլաֆ Շոլց, Էմանուել Մակրոն, Վլադիմիր Պուտին, Վոլոդիմիր Զելենսկի), իսկ նա պատասխանել է, որ պատրաստ է հանդիպել երեքով՝ առանց Զելենսկու, և նաև առանց հրադադարի։

Վլադիմիր Պուտինը նաև ասել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել բանակցություններից՝ ի տարբերություն Ուկրաինայի։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Վլադիմիր Պուտինն իրեն պատմել է «ապառազմականացման և դենացիֆիկացիայի մասին», խնդրել է ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս, Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը: «Ոչ մի նոր բան, եթե ուղիղ խոսենք»,- ասել է Օլաֆ Շոլցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս