Բաժիններ՝

Պատերազմ կոչվող արհավիրքի հետևանքները էս էրեխեքից խլված մանկություններն են, իրանց կիսատ մնացած երազանքերն ու միակ խնդրանքն առ Աստված, որ պապան տուն գա…

Արամ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Արցախի հերոս Առուշանյան Դավիթի որդու` Ալեքսի հետ կիրակի օրը Ամբերդ էինք գնացել։ Վահրամաշեն եկեղեցի էլ մտանք։ Մոմերն անվճար դրված էր, մարդիկ վերցնում, վառում էին։

-Արամ, ինչի՞ համար են մարդիկ մոմ վառում:

-Դե Աստծուց բաներ են խնդրում, մոմն էլ վառում են, որ խնդրանքը շուտ տեղ հասնի։

-Հիմա, որ ես էլ խնդրեմ, կիրականանա՞։

-Դե երևի, նայած ինչ խնդրես։

-Ուզում եմ, որ պապան տուն գա ու մեր հետ լինի։

Մինչև ես կմտածեի, թե ինչ պատասխանեմ 7 տարեկան էրեխուն, ինքը մոմը վառեց։ Իսկ իրականում պատասխանելու բան էլ չունեի, որովհետև տենց դեպքերում պապանձվում ես։

Պատերազմ կոչվող արհավիրքի հետևանքները էս էրեխեքից խլված մանկություններն են, իրանց կիսատ մնացած երազանքերն ու միակ խնդրանքն առ Աստված, որ պապան տուն գա…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031