«Հայաստանի երկու տարբեր՝ ներհանրային և ներիշխանական մակարդակներում ընդանում է մեկ և նույնական «եղունգ ունես գլուխդ քորի» կամ «ով էշ մենք փալան» պրոցեսը». Վլադիմիր Մարտիրոսյան

Քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի երկու տարբեր՝ ներհանրային և ներիշխանական մակարդակներում իրարից անկախ և զրո փոխկապակցմամբ ընդանում է մեկ և նույնական «եղունգ ունես գլուխդ քորի» կամ «ով էշ մենք փալան» պրոցեսը:

Այս երկու մակարդակներից դուրս գտնվողները դեռ շարունակում են ներիշխանական մակարդակում իրենց պետությունից բան պահանջել, չհասկանալով, որ այդ պետության գործարկիչների՝ այսինքն իշխանության գերակայությունը, իրենց պատկերացրած պետության և իրենց շահերը կյանքի կոչելը չէ, այլ «ով էշ մենք փալան» սկզբունքը:

Նույն ոճով և թևաթափությամբ էլ ներհանրային մակարդակից կամ ժողովրդի այսպես կոչված ապաքաղաքական կամ անտարբեր մասից էլ, որի մի մասի կրեդոն «եղունգ ունես գլուխդ քորին է» պահանջում են տեր կանգնել այդ պետությանը՝ չընկալելով, որ քաղաքականությունը բռնաբարողների ու այն դեմորալիզացնողների կողմից և երեսից նրանք վաղուց այդ պետությունից օտարված են:

Հարգելիներս, այս երկու մակարդակներն էլ անցել են խորը ինքնակառավարման և ինքնակազմակերպման ռեժիմի, այսինքն անտարբեր են իրենցից դուրս գտնվող յուրաքանչյուր երևույթի, աղետի, դժբախտության և կոլապսի նկատմամբ, որն անձամբ իրենցը չէ և որը կպատահի պետության հետ, քանի որ իրենք իրենց այդ պետությունից դուրս են դրել և ունեն զրոյական պատասխանատվության զգացում դրա հանդեպ:

P.S. Անտերուդուս մուրացկանները, երբ դառնում են տեր ու տիրական, իրենց կերպն ու բնույթը դարձնում են գերակայող և վարակիչ մեծամասնության նկատմամբ, մինչև չի գալիս դա քանդելու վճռականությունն ու ռեալ քաղաքական առաջարկը»:

Տեսանյութեր

Լրահոս