Ցանկացած քաղաքական գործընթաց առանց գաղափարախոսության դատարկ է, անպետք է, սին է. Հովհաննես Ավետիսյան
Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ցանկացած քաղաքական գործընթաց առանց գաղափարախոսության դատարկ է, անպետք է, սին է: Նման գործընթացների մասնակից անձինք թուլակամ են, հեշտ կոտրվող են, սկզբունքային չեն, շարժառիթը հիմնականում տնտեսական շահն է այլ ոչ պետական ու հանրային շահը:
Նայեք մեր քաղաքական դաշտում գործող անձանց, հետևեք նրանց վարքագիծը 5 տարի առաջ, 3 տարի առաջ, 1 տարի առաջ և այսօր ու կտեսնեք, որ այդ անձինք նշածս տիրույթում են ու սա է պատճառը, որ շարունակաբար ձախողում են քաղաքականությամբ զբաղվող անձինք ու հիասթափեցնում են հանրությանը, և բերում այն մոլորյալ դիրքորոշման, թե քաղաքականությունը անբարոյականություն է:
Մի լավ ասացվածք կա. կկվի վրայից հոտ է գալիս, մտածում/ասում է՝ բնից է:
Թե բա՝ սյունյաց ողջույն: Ամոթ»։