Բաժիններ՝

Գասպար Տերտերյանը՝ երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Գասպար Տերտերյանը նվաճեց արծաթե մեդալ:

67 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեյն Ֆաթիհ Ալամելդինի հետ եւ պարտվեց 2:4 հաշվով:

Մ-17 աշխարհի ոսկե մեդալակիրը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի ներկայացուցիչ Սայա Ռոբինբ Բրուներին: 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով առավելության էր հասել էստոնացի Արթուր Ջեմերջեեւի նկատմամբ, իկս քառորդ եզրափակիչում 5:3 հաշվով հաղթել է լեհ Արսլանբեկ Սալիմովին: Կիսաեզրափակիչում 5:2 հաշվով պարտության էր մատնել ֆին Նեստորի Քեյլ Միքայել Մաննիլային:

Հայաստանի հավաքականից աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանը: Եզրափակիչում նորընծա աշխարհի չեմպիոնը տպավորիչ հաղթանակ տարավ Հնդկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի նկատմամբ (13:4): Բրոնզե մեդալակիր է դարձել 2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոն Վիգեն Նազարյանը:

Հայաստանի հավաքականի բրոնզե մեդալի գոտեմարտեր կանցկացնեն 82 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանը եւ 97 կգ քաշային Արշակ Գեղամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս