Հիշենք Աբաջյանի կեղծ պապիկին

Ավետիք Իշխանյանը գրում է. «ՀԻՇԵՆՔ ԱԲԱՋՅԱՆԻ ԿԵՂԾ ՊԱՊԻԿԻՆ

Շատերի համար անհասկանալի է, Սյունիքում զոհվածի մայր ներկայացած կնոջ ողջագուրվելը վարչապետ կոչեցյալի հետ։ Հարյուրավոր թիկնապահներով և ոստիկանական ուժերով շրջող վարչապետ կոչեցյալին , անհնար է մոտենալ։Ինչպես ասում են հավքն իր թևով, օձն իր պորտով չեն կարող մոտենալ։ Այն ինչ ներկայացվում է, նախապես համաձայնեցված սցենարի բեմականացում է՝ և պարզունակ, փնթի տղամարդիկ և շոյվող երեխաները և հուզախառն կանայք։ Բոլորը նախապես վարձատրված են։ Միթե՞ մոռացաք Աբաջյանի կեղծ պապիկին։ Քիչ հավանական է, բայց չեմ բացառում նաև, որ կինն իրոք զոհվածի մայր է, ով ողջագուրվում է իր որդու դահիճի հետ։ Ցավոք, մեր մեջ կան նաև այդպիսիք, ովքեր վաճառում են իրենց որդիների հիշատակն ու արյունը։»

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031