Բաժիններ՝

Սուրեն Աղաջանյանը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սուրեն Աղաջանյանը գեղեցիկ հաղթանակով նվաճեց չեմպիոնի կոչումը:

60 կգ քաշայինների եզրափակիչում երիտասարդների աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոնը մրցեց Հնսկաստանի ներկայացուցիչ Սումիթ Սումիթի հետ եւ դիտարժան պայքարում 13:4 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ: 13 միավորից երկուսը նորընծա աշխարհի չեմպիոնը վաստակեց երկու 4-միավորանոց հետ գցում հնարքով:

Աշխարհի նորընծա չեմպիոնը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով հաղթել էր Իսպանիան ներկայացնող Գորկա Գրացիա Գարիջոյին: 1/8 եզրափակիչում 6:0 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի Իլիկ Գուրբանովին: Քառորդ եզրափակիչում էլ 9:0 հաշվով առավելության է հասել Եվրոպայի գործող չեմպիոն վրացի Անրի Խոզրեվանիձեի նկատմամբ: Կիսաեզրափակիչում Աղաջանյանը հաղթել էր Ղրղզստանի ներկայացուցիչ Էմիրլան Դուիշենալիեւին:

Քիչ անց ոսկե մեդալի համար կպայքարի 67 կգ քաշային Գասպար Տերտերյանը:

Մ-17 աշխարհի ոսկե մեդալակիր, երիտասարդների Եվրոպայի բրոնզե մեդալակիր Գասպար Տերտերյանի մրցակիցը եզրափակիչում կլինի Եգիպտոսի ներկայացուցիչ Մուստաֆա Հուսեին Ֆաթիհ Ալամելդինի հետ:

82 կգ քաշային Ռուբեն Գեւորգյանը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Հայաստանի երիտասարդական հավաքականից բրոնզե մեդալակիր է դարձել 2022 թվականի երիտասարդների աշխարհի չեմպիոնը Վիգեն Նազարյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս