Բաժիններ՝

Բրազիլացի 7 երկրպագու է զոհվել ավտովթարի հետևանքով

Բրազիլիայում «Կորինտիանս» ֆուտբոլային ակումբի երկրպագուներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է մայրուղում, ավտովթարի հետևանքով զոհվել է առնվազն 7 մարդ, հայտնում է «Գլոբո»-ն:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վթարը տեղի է ունեցել Բելո Հորիզոնտեի մայրուղու վրա: Վթարի ենթարկված ավտոբուսում եղել են «Կորինտիանս»- ի 46 երկրպագուներ, որոնք Սան Պաուլու էին վերադառնում «Կրուզեյրո»-ի դեմ արտագնա խաղից (1:1):

ԶԼՄ-ի տեղեկություններով՝ յոթ մարդ զոհվել է տեղում, եւս 10 տուժածներ արգելափակված են մնացել շրջված ավտոբուսի տակ։ Դեպքի վայր արդեն ժամանել են արտակարգ ծառայությունները, տուժածներից մեկը մի քանի կոտրվածքներով ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031