Բաժիններ՝

ՏԿԵ նախարարությունը հայտարարել է չորս ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է չորս ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ։

Ինչպես  տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, մրցույթը (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/38Շ) հայտարարվել է հետեւյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման համար՝

Մ-12, /Մ-2/ (Գորիս) – ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ4+000 հատված

Տ-3-44, /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ կմ0+000-կմ7+300 հատված

Տ-3-61, /Մ-5/ (Նորապատ) – /Հ-17/ ավտոճանապարհի կմ0+000-կմ1+700 հատված

Տ-8-56, /Մ-2/ – Հարժիս ավտոճանապարհի կմ0+000 – կմ8+000 հատված։

«Մրցութային հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 29-ը՝ ժամը 11:30։

Մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do?resourceId=9651116#»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս