Բաժիններ՝

Փրկարարները Փարաքարի տներից մեկի 12 քմ մակերեսով նկուղից հեռացրել են մոտ 120 սմ բարձրությամբ ջուրը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 20-ին, ժամը 00։32-ին ահազանգ է ստավել, որ Արմավիրի մարզի Փարաքար գյուղի Սարյան փողոցի տներից մեկի նկուղը ջրալցվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների մեկ մարտական հաշվարկ և ԳԾՊԾ օղակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ փրկարարները 12 քմ մակերեսով տարածքից իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (կուտակված ջրի բարձրությունը՝ մոտ 120 սմ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031