Սարգիս Հովհաննիսյանի մասին տեղեկություններն այսուհետ կհամարվեն պետական գաղտնիք

Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը Կառավարության հավանությանն է ներկայացրել իր անձի վերաբերյալ տեղեկությունները գաղտնի որակելու մասին նախագիծ, ինչն էլ Կառավարությունը հաստատել է։

Ըստ Հովհաննիսյանի ներկայացրած նախագծի՝ Կառավարությունը փոփոխություն է կատարել «Տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիքի շարքը դասելու լիազորություններով օժտված պետական մարմինների պաշտոնատար անձանց ցանկը հաստատելու մասին» որոշման մեջ և Պետական պահպանության ծառայության պետին ներառել է այն անձանց շարքում, որոնց մասին տեղեկությունները պետական և ծառայողական գաղտնիք են։

Ինչպես  նշված է Հովհաննիսյանի զեկուցած նախագծում, իր մասին տեղեկությունները պետական գաղտնիք համարելը կապված է Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050-ի, Կառավարության 2021-2026թթ. ծրագրի և այլ ռազմա­վա­րու­թյունների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031