Ադրբեջանը հրաժարվում է Լեռնային Ղարաբաղի բնակչի աճյունը տեղափոխել հայրենիք. ԱԳՆ մամուլի քարտուղար
Ադրբեջանը հրաժարվում է Գյումրի-Երևան ավտոճանապարհին ավտովթարի զոհ դարձած Լեռնային Ղարաբաղի բնակիչ Հելեն Դադայանի աճյունը տեղափոխել հայրենիք։ Այս մասին X-ի (նախկինում՝ «Թվիթեր»-ի) իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Հելենը եղել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ, սովորել է Հայաստանում։ Նա մահացել է 5 օր առաջ` սարսափելի ավտովթարից: Ադրբեջանը հրաժարվում է ԿԽՄԿ-ի միջոցով նրա մարմինը տեղափոխել հայրենիք՝ հուղարկավորելու համար։ Այժմ Հելենի մարմինը «սպասում է»,- գրել է Բադալյանը։