«Թշնամական «ծրագրային աշխատանքի» մաս է մեր պետության քաղաքացիներին ներշնչելը, որ հայերը անարժան, թուլակամ, ամեն ստորության ունակ ազգ են»

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքով ձևավորված իշխանությունների «ծրագրային» աշխատանքի հետևանքով մեր պետության քաղաքացիները օր-օրի կորցնում են առանց այն էլ ցածր քաղաքական գիտակցությունը։ Կորցնում են սեփական ազգային շահի գիտակցումը, կորցնում են «հանրային իմունիտետը», կորցնում են ինքնապահպանության բնազդն իսկ։

Այդ թշնամական «ծրագրային աշխատանքի» մաս է մեր պետության քաղաքացիներին ներշնչելը, որ հայերը անարժան, թուլակամ, ամեն ստորության ունակ ազգ են։ Ոչնչություն են ու ոչնչի արժանի չեն՝ ո՛չ պետության, ո՛չ հայրենիքի, ո՛չ իրավունքի։

Վիժվածք կնոջ տեսանյութի տարածումը ես դիտարկում եմ հենց ա՛յս համատեքստում։ Նա անշուշտ պետք է խիստ պատժվի, բայց միայն այդքանը։ Մի՛ մասնակցեք, չգիտես ինչու, ամառը տարածված ձմեռային տեսանյութի հենքով ապազգային ու ինքնադատափետիչ օրակարգերի ձևավորմանը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031