Արցախի ԱԺ նախագահն ու ԱԽ քարտուղարը քննարկել են անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության ԱԺ նախագահն օգոստոսի 17-ին ընդունել է Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանին: Արցախի ԱԺ-ից տեղեկացնում են, որ կողմերը քննարկել են հանրապետությունում առկա խնդիրները, այդ թվում՝ անվտանգության իրավիճակին առնչվող հարցեր:

Քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել կազմակերպչական աշխատանքների թերացման և արտախորհրդարանական որոշ ուժերի անհեռատես ու պետական անվտանգությանը վնաս հասցնող քայլերին։

Դավիթ Իշխանյանը կարևորել է հրատապ հարցերի օրակարգով ԱԽ նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին:

Մեկնարկած հանդիպումների շարքը, ըստ ԱԺ նախագահի, նպատակ է հետապնդում վերականգնելու միջհամագործակցային կապը օրենսդիր, գործադիր և դատական մարմինների, ինչպես նաև հանրապետությունում գործող տարբեր կառույցների հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031