![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանական զինուժը կրակել է Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2023/08/Sarushen.png)
Օգոստոսի 17-ին, ժամը 11:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սարուշենի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ’ կիրառելով հրաձգային զենք։
Արցախի ՊԲ-ից տեղեկացնում են, որ հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։