Բաժիններ՝

Հայաստանի քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքն արդեն հնարավոր կլինի ստանալ առցանց

Հայաստանի Հանրապետության քաղաքացիության բացակայության մասին տեղեկանքը հնարավոր կլինի ստանալ առցանց։ Այս հարցը կառավարության նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից էր, որը կառավարությունը միաձայն ընդունեց։

Այժմ նման տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է դիմել միգրացիայի և քաղաքացիության պետական ծառայություն, իսկ արտերկրում գտնվելու դեպքում՝ ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն: Հայաստանն աշխարհի 42 երկրում ունի 10 հյուպատոսություն և 46 դեսպանություն, սակայն դրանք միշտ չէ, որ հասանելի են օտարերկրյա քաղաքացիներին։

Բացի այդ, խոշոր երկրներում (օրինակ` Ռուսաստանում և ԱՄՆ-ում) մոտակա հյուպատոսություն հասնելու համար երբեմն պետք է անցնել հարյուրավոր կիլոմետրեր. նման դեպքերում հաճախ հայտնվում են անձինք, ովքեր խոստանում են միջնորդել այդ ծառայությունները ստանալու համար՝ որոշակի վճարի դիմաց։ Որոշ դեպքերում միջնորդներին դիմում են նաև այն ժամանակ, երբ անհրաժեշտ է ստանալ կեղծ բովանդակությամբ տեղեկանք, օրինակ՝ թաքցնել ՀՀ քաղաքացիությունը (այնպիսի երկրի քաղաքացիություն ստանալիս, որտեղ երկքաղաքացիություն չի թույլատրվում)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս