Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական վթարից 6 տուժածներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 2-ինը՝ միջին ծանրության
Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Ըստ հաղորդագրության՝ Գյումրու բժշկական կենտրոնում բուժում է ստանում 1 տուժած, նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:
2 տուժած բուժում է ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած բուժում է ստանում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, նա վիրահատվել է, վիճակը գնահատվում է կայուն ծանր:
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվում է 1 տուժած, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած գտնվում է «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: