Բաժիններ՝

Մեքսիկայի ափերի մոտ 3 տոննա կոկաին է հայտնաբերվել

Մեքսիկայի առափնյա պահպանության ծառայությունը Գերերո և Կինտրանա Ռու նահանգների ափերի մոտ հայտնաբերել է գրեթե երեք տոննա կոկաին և 150 լիտր վառելիք։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, վերջին մի քանի օրվա ընթացքում վերոհիշյալ ծառայության աշխատակիցները երեք տարբեր գործողությունների ընթացքում առգրավել են ավելի քան 2800 կիլոգրամ ենթադրյալ կոկաին, մոտ 150 լիտր վառելիք և նավակ։

Ծառայության տվյալներով՝ գործողությունների ընթացքում աշխատակիցները ծովում և ափին փոքր նավերի վրա հայտնաբերել են ամուր պարկերով փաթեթավորված թմրանյութեր և վառելիք: Սպաները նաև ձերբակալել են կոկաինի երեք ենթադրյալ հանցագործների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031