Ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ ժամանակին ԵՄ դիտորդական առաքելությունը սահմանագծում պարեկություն իրականացնելու գործառույթ էր ստանձնում, և´ իշխանությունը, և´ ԵՄ պաշտոնյաները կարևորում էի դրա` ադրբեջանական հնարավոր ագրեսիան զսպող դերակատարությունը:

Հիմա Ադրբեջանը հրադադարի ռեժիմի խախտումներ է հրահրում նույնիսկ նրանց ներկայությամբ կամ ուղղությամբ, իսկ դա պատահականություն չի կարող լինել, որովհետև պարեկության գրաֆիկի վերաբերյալ ԵՄ-ից տեղեկատվություն փոխանցվում է նաև Ադրբեջանին:

Վերջին օրերին, երբ առաջնագծում որոշակի ակտիվություն է դիտվում և կրկին առաջին պլան է եկել հնարավոր լարվածության նոր ալիքի մասին կանխատեսումներ, ժամանակն է ճշգրտելու-հստակեցնելու ԵՄ դիտորդական առաքելության իրական դերի ու նրա աշխատանքի քաղաքական հետևանքի հարցը:

Կոպիտ ասած, պետք է հասկանալ, թե ինչ է տալիս ՀՀ-ին այդ առաքելությունը ռազմական կամ քաղաքական տեսանկյունից, որպեսզի վերջում չպարզվի, որ որևէ խնդիր չենք լուծենք և Հայաստանին զուտ ՌԴ-Արևմուտք դիմակայության հետևանքն է «նվեր» մնացել»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031