
Նորվեգիայում և Շվեդիայում տեղատարափներ են. հարյուրավոր մարդիկ տարհանվել են

Սաստիկ տեղատարափներ են մոլեգնել Նորվեգիայի հարավային հատվածում և Շվեդիայի կենտրոնական շրջաններում:
Նորվեգիայի հարավում անձրևները հանգեցրել են սողանքների։ Ոստիկանությունն ավելի քան 600 մարդու է տարհանել Օսլոյից դեպի հյուսիս ընկած բնակավայրերից։
Նորվեգիայի ջրային ռեսուրսների և էներգետիկայի վարչությունը հեղեղումների և սողանքների պատճառով օգոստոսի 8-ին երկարաձգել է երկրի համար վտանգավորության «կարմիր» մակարդակի գործողության ժամկետը։
Անբարենպաստ եղանակը Նորվեգիայում հաստատվել է արդեն մի քանի օր։ Տեղատարափները հանգեցրել են ջրի մակարդակի վտանգավոր բարձրացման, մի քանի ճանապարհներ ջրածածկ են եղել, տապալվել են ծառեր, ինչը հանգեցրել է փոխադրամիջոցների երթևեկության, այդ թվում՝ երկաթուղու աշխատանքի խափանման:
«Իրավիճակը շատ լուրջ է: Դա կարող է հանգեցնել զգալի հետևանքների ու վնասի», – ասվում է Նորվեգիայի օդերևութաբանական ինստիտուտի հաղորդագրության մեջ։
Բնակչության թվաքավակով Շվեդիայի երկրորդ քաղաքը՝ Գյոթեբորգը, նույնպես պայքարում է հորդառատ անձրևների հետևանքների դեմ: Փողոցների կեսից ավելին ջրածածկ է եղել:
Շվեդիայի օդերևութաբանական հիդրոլոգիական ինստիտուտն օգոստոսի 9-ին ուժի մեջ է թողել վտանգավորության «կարմիր» մակարդակը երկրի արևմտյան շրջաններում: