Ռուբեն Ռուբինյանը Էստոնիայի դեսպանի հետ հանդիպմանն ընդգծել է ԼՂ-ում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները կանխելու անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն օգոստոսի 9-ին ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին:

Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր:

Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու ահագնացող հումանիտար ճգնաժամը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջազգային գործընկերների կողմից հստակ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը` կանխելու Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտմանն ուղղված գործողությունները:

Դեսպանի խնդրանքով՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Տեսանյութեր

Լրահոս