Բաժիններ՝

«Եկ և մի խենթանա, որ Խաչն անարգողին հասարակության մի ստվար զանգված սրտատրոփ սպասում է, պատրաստ է հյուրընկալել և պատվի արժանացնել…»

Մասյացոտն թեմի Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Եզնիկ քահանա Մարդիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մեր հասարակությանը բաց տեքստով բարոյազրկելը շարունակվում է…

Զարմանալի չէ, որ այլևս հուժկու կերպով զարկ է տրված ոտնատակ տալու հայ տեսակը և նրա հոգևոր արժեհամակարգը:

Մի պետություն, որտեղ բոլորը քրիստոնյա են և ազգային հավատքը քրիստոնեությունն է, պատրաստվում է շատ ազատ կերպով հանդես գալ Իլյա Պրուսիկին անունով մեկը, ով բացեիբաց անարգում և պղծում է այդ նույն ժողովրդի համար նվիրական սրբություն համարվող պաշտամունքի նշանը՝ Խաչը, այն Խաչը, որի առջև աղոթում ենք, դրոշմում ենք մեր ճակատներին, պատերազմի ընթացքին այն կրում ենք մեզ հետ՝ Խաչի նշանի օգնությամբ հաղթանակի հասնելու համար:

Բայց եկ և մի խենթանա, որ այն անարգողին հասարակության մի ստվար զանգված սրտատրոփ սպասում է, պատրաստ է հյուրընկալել և պատվի արժանացնել…»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031