Թուրքիան ամենաշատ կիբեր հարձակման ենթարկված երկրների թվում է
Կիբերանվտանգային ծառայություններ մատուցող «SurfShark» ընկերության տվյալների համաձայն՝ 2023-ի 2-րդ քարորդում աշխարհում հաքերային հարձակումները ու անվտանգային տվյալների արտահոսքերի նման անտվանգային խախտումները ևս առաջին քարորդի համեմատ շատացել են 156%-ով: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
SurfShark-ը ներկայացրել է նաև ամենից շատ կիբեր հարձակումների ենթարկված 10 երկրները:
Դրանցում Թուրքիան 9-րդն է: Այստեղ օրվա կտրվածքով 30.221 հաշիվ է կոտրվում
1-ին տեղում ԱՄՆ-ն է: Որտեղ օրական կոտրվող հաշիվները թիվը հասնում է 547.507-ի:
2-րդ տեղում Ռուսաստանն է: Այստեղ մեկ օրում հարձակման է ենթարկվում 167.890 հաշիվ:
Իսկ 3-րդ տեղում Իսպանիան է: 24 ժամվա ընթացքում հարձակման ենթարկված հաշիվների թիվը կազմում է 40.933: