Բաժիններ՝

Բրիտանիայի 100-ամյա բնակչուհին հայտնել է իր երկարակեցության գաղտնիքը

Բրիտանական Վուսթերշիր նահանգի Ռեդիչ քաղաքի 100-ամյա բնակչուհին նշել է տարեդարձը և անվանել իր երկարակեցության գաղտնիքը, հայտնում է Birmingham Mail-ը։

Կնոջ ընկերուհու խոսքով՝ նա ակտիվ կենսակերպ է վարում և չի օգտվում սայլակից։

«Երբ նրան հարցնում ես՝ ինչպե՞ս ես, Մոդ, նա պատասխանում է՝ ես ապրում եմ, սիրելիս, ես ապրում եմ», – պատմել է ընկերուհին:

Բրիտանուհին կարծում է, որ երկար կյանք է ապրել՝ շնորհիվ իր սիրելի գազավորված ըմպելիքի։ Կինը շաբաթական խմում է առնվազն 24 շիշ գազավորված ըմպելիք, ինչպես նաև շատ սուրճ է խմում վեց ճաշի գդալ շաքարով և սիրում է կարմիր գինի։

«Ես չգիտեմ, թե երբ սկսեցի խմել գազավորված ըմպելիքը, բայց ես ուղղակի խմում եմ այն ​​ամբողջ օրը: Կամ այն, կամ սուրճը»,- ըստ shantnews-ի՝ ասում է նա:

Նշվում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բրիտանուհին ապրում էր Հնդկաստանում ու աշխատում թեյի արտադրության ոլորտում։ Չնայած դրան, կնոջ որդու խոսքով, ո՛չ Ջոնսոնը, ո՛չ նրա հարազատները թեյ չէին խմում և նախընտրում էին միայն սուրճ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս