
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը X (նախկին՝ «Թվիթեր») սոցցանցի իր միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով զոհվածների ընտանիքներին։
«Մենք համերաշխ ենք Սլովենիայի հետ, քանի որ այն դիմագրավում է նորագույն պատմության ամենամեծ բնական աղետը՝ ավերածությունները սաստիկ ջրհեղեղներից։ Մեր ցավակցությունն ենք հայտնում նաեւ զոհվածների ընտանիքներին»,- ասվում է գրառման մեջ:
Սլովենիայում ջրհեղեղների հետևանքով, օգոստոսի 5-ի դրությամբ, զոհվել է 4 մարդ։