Բաժիններ՝

Թուրք սակրավորները ոչնչացրել են Ստամբուլի մերձակայքում ծովում հայտնաբերված հրետանային արկերը

Թուրքիայի ռազմածովային ուժերի սակրավորներն ավարտել են Ստամբուլի մերձակայքում սևծովյան Շիլե բնակավայրի լողափնյա գոտու ստուգումը, որի մոտ անցած շաբաթվա վերջին հայտնաբերվել է մոտ 30 հրետանային արկ։ Ինչպես տեղեկանում ենք ТАСС գործակալությունից, ռազմամթերքը ոչնչացվել է։

Հուլիսի 31-ից Շիլեի լողափերը փակ են, սակրավորները զննել են ափը և այն շրջանը, որտեղ հայտնաբերվել են արկերը, լողափի գոտու մոտ գտնվող տների բնակիչների անվտանգության համար նրանց տարհանել են։

Հուլիսի 30-ի առավոտյան ռազմածովային ուժերի ջրասուզակները Սոֆուլարի շրջանում սուզվելու ժամանակ 28 արկ են հայտնաբերել Սև ծովի հատակին։

Շիլեի դատախազի կարգադրությամբ ութ ռազմամթերք հենց նույն օրը տարվել է տեղի զորամաս, մնացածը սակրավորները ոչնչացրել են օգոստոսի 2-ին՝ դրա համար օգտագործելով ավելի քան 30 կգ պայթանյութ։

Դատախազությունը հետաքննություն է անցկացնում արկերի հայտնաբերման կապակցությամբ։ Հետաքննության տվյալներով՝ դրանք հնացած հրետանային ռազմամթերք են և ոչ մի առնչություն չունեն Սև ծովում ուկրաինական լողացող ականների հետ։ Թուրքիայի ռազմածովային ուժերը բազմիցս նման ականներ են ոչնչացրել երկրի ափերի մոտ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031