ԵԱՏՄ-ն պլանավորում է Իրանի հետ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը հայտարարել է, որ Իրանի՝ ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու մասին մշտական ​​համաձայնագրի տեքստն արդեն նախապատրաստվել է և պատրաստ է վավերացման ու խորհրդարաններում հաստատման։

Սլեպնևը IRNA գործակալությանը տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման ընթացակարգերն օպերատիվ կերպով կիրականացվեն։

Նրա խոսքով՝ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը հանգեցրել է ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրի կրկնապատկման։ Նոր լիարժեք ձևաչափով համաձայնագիրն, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարարի, նաև կհանգեցնի առաջիկա տարիներին կողմերի միջև առևտրի կրկնապատկման։

Նա հույս է հայտնել, որ համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ։

«Լավ պայմաններ են ստեղծվում շուկաներ փոխադարձ հասանելիության համար։ Մենք ոչ միայն վերացրել ենք ապրանքների ավելի քան 90 տոկոսի մաքսատուրքերը փոխադարձ առևտրում, այլև բարելավում ենք բիզնեսի պայմանները վարչական ընթացակարգերի առումով։ Նաև գործիքակազմեր են ստեղծվում համատեղ նախագծերի առաջխաղացման համար», – նշել է նա։

Սլեպնևը կարծում է, որ նման երկարաժամկետ համաձայնագիրը շատ արդյունավետ կլինի։

«ԵԱՏՄ-ն պլանավորում է Իրանի հետ առևտրի ծավալը հասցնել 30 միլիարդ դոլարի», – հավելել է նա։

Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունները որոշակի գործընթացներ անցնեն, զարգացնեն լոգիստիկան, լուծեն ֆինանսական հարցերը և պատժամիջոցային սահմանափակումների հետ կապված խնդիրները։

Տեսանյութեր

Լրահոս