Նիկոլ Փաշինյանին պետք է, որ Գրիգորի Խաչատուրովը մնա կալանքի տակ. Միհրան Պողոսյան

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը վստահ է՝ իշխանության վերին օղակներին և  անձամբ Նիկոլ Փաշինյանին պետք է, որ մնա կալանքի տակ, քանի որ նրան դիտարկում են՝ որպես դիմադրության օղակ։

«Այն մարդիկ, որոնք տեղեկացված են քրեական գործի մասին, քաջ գիտակցում են, որ այստեղ որևէ իրավական գործընթաց գոյություն չունի,- շեշտեց փաստաբանը՝ հիշեցմամբ, որ վերջին որոշման պարագայում դատարանը թեև որևէ նոր հանգամանք չի մատնանշել, բայց երկարացրել է կալանքի ժամկետը, ինչպես նաև՝ նկատեց, որ բազմաթիվ խախտումներ էին թույլ տրվել կալանքի ժամկետը երկարացնելու ընթացքում, ինչի կապակցությամբ վերաքննիչ բողոք է ներկայացվել, –

Վերաքննիչ քրեական դատարանը այդ խախտումները հատ առ հատ  արձանագրել է: Ուղղակի Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելու իշխանության մոլուցքն ու ցանկությունն այնքան մեծ է, որ նույնիսկ այդ պարագայում, Վերաքննիչ դատարանին, իմ գնահատմամբ, թույլ չեն տվել օբյեկտիվ որոշում կայացնել»:

Միհրան Պողոսյանն արձանագրեց, որ այս գործի շրջանակներում կալանավորված Դավիթ Գալստյանն ազատ է արձակվել կալանավորումից մեկ ամիս անց, քանի որ Վերաքննիչ դատարանը հաշվի է առել, որ կատարված հանցագործության վաղեմության ժամկետի լրանալուն մնացել է 3 ամիս:

Կարդացեք նաև

«Մեր դեպքում ևս այդ վաղեմության ժամկետը լրանում է նոյեմբեր ամսին. երբ Վերաքննիչ դատարանը գտել էր, որ Դավիթ Գալստյանի կալանքը այդ հանգամանքներում անօրինական է եղել, այդ հանգամանքն էլ է Գրիգորյան Արամին (դատավոր) ներկայացվել, բայց դա շրջանցելով՝ նա որոշում է կայացրել, որ Գրիգորի Խաչատուրովը մինչև նոյեմբերի 15-ը պետք է մնա կալանքի տակ»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք` փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նրա ձերբակալումից հետո Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը.  Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։ Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք  ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:

Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս