
Դեղձով, սպանախով, պանրով և բոված նուշով ամառային աղցան

Բաղադրիչներ
• սպանախ կտրատած
• դեղձ- 2 հատ, բարակ շերտերով կտրատած
• ավոկադո (ըստ ճաշակի)- 1 հատ, կտրատած
• գլուխ կարմիր սոխ- կես հատ, բարակ կտրատած
• պանիր- ½ բաժակ, փշրած
• բոված նուշի փաթիլներ- ½ բաժակ
Թանձրուկի համար
• ձեթ- 3 ճ/գ
• բալզամիկ քացախ- 3 ճ/գ
• սխտոր- 1 պճեղ, ճզմած
• մանանեխ- ½ թ/գ
• շաքարավազ- 1-2 թ/գ
• աղ և սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Թանձրուկի բաղադրիչները խառնել առանձին ամանի մեջ։ Աղցանամանի մեջ լցնել աղցանի բաղադրիչները, ավելացնել թանձրուկը, խառնել, մատուցել։